Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Միքայել սրբազանը չի պատրաստվում որևէ բան խնդրել դատարանից

Միքայել սրբազանը չի պատրաստվում որևէ բան խնդրել դատարանից
15.08.2025 | 18:41

«Ես այն կեցվածքը չունեմ, որ խնդրեմ մեղադրող կողմին կամ դատարանին, որ ինձ բաց թողնեն։ Ես ոչ մի հանցանք այս աշխարհում ու այս երկրի նկատմամբ չեմ կատարել։ Սա այս իշխանությունների խարանն է անկախ նրանից, ես կնստեմ, թե չէ»,– հայտարարեց սրբազանը։

Դահլիճը նրա այս խոսքերից սկսեց ծափահարել։

«Այս իշխանությունն ավելի մեծ խարան էլ ունի Արցախի կորուստ, հազարավոր զոհեր…

Սա հազարապատիկ ավելի մեծ խայտառակություն է։ Մեր ձերբակալման ու կալանավորման համար մենք չենք կարող մեղադրել նախկիններին:

Սովետական իշխանությունը, ՀՀՇ–ն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մեզ չեն կալանավորել, չնայած նրանց էլ եմ քննադատել։ Մեզ կալանավորել է այս դեմոկրատիկ կոչված խեղկատակ իշխանությունը»։

Նշեց, որ բացարձակապես վատ չի զգում իր կալանավորումից իբրև անձ, «ամաչում եմ իմ երկրի, իմ Հայաստանի Հանրապետության համար, որի ծառան եմ եղել 50 տարի»։

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 5226

Մեկնաբանություններ