Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Իսկ սրանք ավելի շատ նման են սովետական КГБ-ի արտադրանքի

Իսկ սրանք ավելի շատ նման են սովետական КГБ-ի արտադրանքի
25.08.2025 | 11:59

Միշտ ասել եմ՝ սրանք արևմտամետ չեն, սրանք սովորական հակառուս են, որ առաջնորդվում են շատ պարզ կոնցեպտով. «ինչքան վատ ռուսին, էնքան լավ իրենց»:

Ընդ որում, սրանց համար բացարձակապես նշանակություն չունի, թե ռուսին վատություն անելիս ինչքան վատ կարող է լինել Հայաստանին։

Ես հարգում եմ էն մարդկանց, ովքեր իրենց կենսափիլիսոփայությամբ արեւմտյան արժեքներ են դավանում, դա չպայմանավորելով գեոպոլիտիկ «աբիժնիկությամբ»:

Իսկ սրանք ավելի շատ նման են սովետական КГБ-ի արտադրանքի, որոնք ուղղակի անտեր մնալով որոշել են վրեժ լուծել... Հայաստանի ապագայի հաշվին, Հայաստանի մաշված անվտանգության հաշվին:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5826

Մեկնաբանություններ