Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Էպատաժ

Էպատաժ
13.09.2025 | 12:09

Հացի կարոտ մարդը, որի սպառնալիքը սովն է, չգիտի թե ինչ երանելի է մահանալ սովից, քանզի արդեն քանի սերունդ է մահիս անունը թուրք է:

Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Հ․Գ․

Եթե Եռաբլուրը լիներ սովի, տարերային աղետի կամ որևէ համաճարակի զոհերի շիրմատուն, ապա հազարավոր անմեղ մարդկանց կորուստը, նման սոսկում չէր առաջացնի:

Մեր ցավը, վիշտը, ողբերգությունն այն է, որ նրանց սպանել է մեր դարավոր արնախում ոսոխը՝ թուրքը, էլի՛ թուրքը, էլի՛ նենգաբար ու դավադրաբար:

Դիտվել է՝ 5114

Մեկնաբանություններ