Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ճչացող լռություն

Ճչացող լռություն
17.09.2025 | 10:39

Այս նկարը, սոսկ այս նկարը՝ իր ճչացող լռությամբ, ջախջախում է սատանայի ողջ բարբաջանքը, որ երեկ հորդաց Պետրոսին հյուր գնացած անձի շուրթերից։

«… Հալին մեղք,

հալածին դեւք,

ջնջին յանցանք,

խզին կապանք,

խորտակին շղթայք,

կենդանածնին մահացեալք,

բժշկին հարուածք,

ողջանան վէրք,

բառնին ապականութիւնք,

տեղի տան տխրութիւնք,

նահանջին հեծութիւնք,

փախնու խաւարն,

մեկնի մէգն,

մերժի մառախուղն,

փարատի մռայլն,

սպառի աղջամուղջն,

վերանայ մութն,

գնայ գիշերն,

տարագրի տագնապն,

չքանան չարիքն,

հալածին յուսահատութիւնքն

Եւ թագաւորէ ձեռն Քո ամենակար,

Քաւի՛չդ ամենայնի»:

ՆԱՐԵԿ, բան ԽԱ

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 4908

Մեկնաբանություններ