Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Արամ Առաջինը դիմել է ՌԴ Նախագահին և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին

Արամ Առաջինը դիմել է ՌԴ Նախագահին և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին
20.09.2025 | 11:18

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը դիմել է ՌԴ Նախագահին և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար։

Աստանայում հանդիպման ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը քննարկել են նաև կրոնական հարցեր, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիան, Լեռնային Ղարաբաղի հոգեւոր և մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ հարցեր։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4254

Մեկնաբանություններ