Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Պետություն vs հակապետություն

Պետություն vs հակապետություն
20.09.2025 | 14:46

Եկեղեցի vs հակաեկեղեցի

«Մայր Հայաստան» vs «Քաղաքացիական պայմանագիր»

Շատ խորհրդանշական է, որ «Մայր Հայաստան» կուսակցության ձևավորման համագումարը տեղի է ունենալու սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ 3-րդ Հանրապետության անկախության օրը։

Օրը պատահական չէ ընտրված։

Խորհրդանշական է նաև, որ անկախության տոնի նախօրեին մեր անկախության, պետականության, ինքնության, եկեղեցու դեմ ուղղված համագումար է տեղի ունենում իշխող կուսակցության կողմից։

Մեր համագումարում առաջ կքաշվեն վաղվա Հայաստանի թեզերը և կներկայացվեն այսօր հնչեցրածների հակաթեզերը։

Հայկական ու թուրքական օրակարգերի հակադրություն է լինելու։ Հայաստանի 3-րդ Հանրապետության և «Արևմտյան Ադրբեջանի՝ 4-րդ «հանրապետության» հակադրություն է լինելու։ Իրական խաղաղության և կեղծ խաղաղության հակադրություն է լինելու։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 3999

Մեկնաբանություններ