Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Նիկոլական սատանի՞զմ, թե՞ գյումրվա անփութություն

Նիկոլական սատանի՞զմ, թե՞ գյումրվա անփութություն
02.10.2025 | 10:33

Մի քանի օր է բողոքներ էի ստանում, որ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում անմար կրակի աստղը փոխել, գլխիվայր են շրջել սատանի տեսք հաղորդելով։ Չգիտեմ՝ սա դիտավորությու՞ն է, թե՞ անփութություն, բայց կա փաստ, որ աստղը հակառակ է դրված։

Ակնկալում եմ, որ Գյումրու քաղաքապետարանը արագ կշտկի խնդիրը, կարևոր է իմանալ նաև ո՞վ, ե՞րբ է կատարել փոփոխությունները, որպեսզի հասկանանք սա նիկոլական սատանիզմի հետևա՞նք է, թե՞ ոչ։

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5094

Մեկնաբանություններ