Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Դասականների դասը

Դասականների դասը
12.10.2025 | 13:25

Գարեգին Նժդեհ

Ապերախտ ժողովուրդ.

..

Մի օր կզգաս իմ սրի կարիքը, բայց ինձ էլ չես ունենա, ապերախտ ժողովուրդ։

Այժմ լիզում եմ քո և թշնամու ինձ հասցրած վերքերը և սպասում են քեզանից խնդրածս վարպետին, որ գա, շուտ գա` կոպիտ գործիքներով հանելու իմ աչքերը, կուրացնելու ինձ, որ չտեսնեմ քո գլխին գալիք զուլումները, քո խայտառակությունը, քո բարոյական անկումը։

Ասա, մնա՞ց մի բան, որ խնայեի, չզոհաբերեի քո ազատության, քո փրկության, քո փառքի համար։

Քո դաշտերում, քո հողի վրա իմ արյունն է թափվել։ Դեռ չի փակվել թշնամու' ինձ հասցրած վերքը, իսկ քոնը, ժողովուրդ, քո հասցրածը միշտ թարմ պիտի մնա ու հազար վերքերի ցավով պիտի մորմոքա։

Դու ուզեցիր այն, ինչ ուզում էր թշնամին ...

Վա՜յ քեզ, ժողովուրդ, ի՞նչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը...

Ներում եմ, թեև պատմությունը չի ների քեզ...

Աստված և իմ սերը քեզ հետ, ապերախտ ժողովուրդ...

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4526

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ