Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Մասիսը

Մասիսը
05.12.2025 | 11:02

Էսօր մշուշ է Մասիսը,

Էսօր տխուր եմ ես,

Էկեք գնանք խմենք, տղերք,

Էսօր մրուր եմ ես...

Գնանք խմենք ու լաց լինենք

Մեր ցավերի վրա,

Տանուլ տված մեր հողերի

ՈՒ զոհերի համար...

Մենք լալիս ենք ու միայն մենք

Զգում արցունքը մեր,

ՈՒ կարոտում ենք մեր ներսում՝

Անուշ Մասիսը մեր...

ՈՒրիշները թող չիմանան,

Չհասկանան թող մեզ,

Թող կարծեն թե գինեմոլ ենք

Եվ բաժակի ընկեր...

Թող մտածեն ու հեռանան

Քամահրանքով լռին -

Միշտ՝ կարծեցյալ, միշտ՝ գործնական

ՈՒ պաշտոնին գերի...

Իսկ մենք սգվոր ենք վաղեմի՝

Ցեղից բիբլիական,

Չի երևում Մասիսը մեր՝

Մեր եղածն ու չկան...

Էկեք գնանք խմենք, տղերք,

Մեր ցավերի վրա,

Տանուլ տված մեր զոհերի

ՈՒ ...տողերի համար...

Վարդան ԽԱՐԱԶՅԱՆ

Հղումը՝ https://www.youtube.com/watch?v=sE4TmUlClXw

Դիտվել է՝ 5157

Մեկնաբանություններ