Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Եթե հիշում եք` 2021-ի ընտրություններից առաջ ևս Ադրբեջանից գերիներ եկան տուն

Եթե հիշում եք` 2021-ի ընտրություններից առաջ ևս Ադրբեջանից գերիներ եկան տուն
17.01.2026 | 12:32

Ընտրություններին դեռ 5 ամիս կա, բայց քանի որ ՔՊ վարկանիշը շատ ցածր է, ստիպված են ավելի վաղ սկսել վարկանիշի բարձրացման գործը։

Վարկանիշի բարձրացման բաղադրիչ է եկեղեցու դեմ թվացյալ հոգևոր պայքարը, խաղաղության դարաշրջան կոչվածը, բազում ներդրումների հոսքի կանխատեսումները, բենզին ու ցորեն ներմուծելը։

Նույնիսկ այս պարագայում, գերիները ոչ թե վերադարձվել են, այլ փոխանակվել վարձկանների հետ։

Ներդրումները ոչ թե հոսելու են, այլ Հայաստանի տարածքով տրանզիտ ուղիներ են կառուցվելու, որից ամենաքիչը շահելու է հենց Հայաստանը։

Խաղաղությունն ու ներդրումները ոչ թե սրանց աշխատանքի արդյունքն են, այլ տարածաշրջանին ԱՄՆ կողմից պրտադրված ծրագիր, որի փաստացի դրսևորումները դեռ չեն երևում։

Մեր շուկան ադրբեջանական ապրանքներով լցնելը ևս ձեռքբերում չէ։

Ամեն դեպքում, ժողովուրն իր քվեով պետք է որոշի ինչպիսի ԱԺ է ուզում տեսնել գալիք տարիների համար։

Հայկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3036

Մեկնաբանություններ