Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Թույլ կտա՞ Ադրբեջանը որևէ հայի մեկնելու Բաքու կամ Արցախ՝ իր ծնողների գերեզմանին

Թույլ կտա՞ Ադրբեջանը որևէ հայի մեկնելու Բաքու կամ Արցախ՝ իր ծնողների գերեզմանին
19.02.2026 | 15:46

Ամասիայի շրջան ադրբեջանցիների այցի մասին տեղեկացված եղել է Հայաստանի ԱԱԾ-ն։ Ավելին, ոչ միայն տեղեկացված եղել է, այլև ապահովել է նրանց անվտանգությունը, որ հանկարծ հայերը որևէ վնաս չտան թշնամու առերևույթ լրտեսներին։

Լրատվամիջոցները կարող են ԱԱԾ-ից ճշտել, թե Բագրատաշենի անցակետում ի՞նչ ձևակերպում է եղել ադրբեջանցիների մուտքի համար, ինչպե՞ս են նրանք նշել, թե գալիս են իբրև թե իրենց ծնողների գերեզման այցելելու համար, ու ինչո՞ւ է ՀՀ ԱԱԾ-ն ապահովել նրանց անվտանգությունը։

Հիմա՝ հարց. թույլ կտա՞, արդյոք, Ադրբեջանը, որպեսզի որևէ հայ մեկնի Բաքու կամ Արցախ՝ իր ծնողների գերեզման այցելելու համար։ Թույլ չի տա, որովհետև, նախ, այնտեղ հայերի նկատմամբ անասնական ատելություն կա, բացի այդ, ադրբեջանցիներն ավերել են հայերի գերեզմանները։ Այցելելու և տեսնելու տեղ չկա։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 5135

Մեկնաբանություններ