Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Փոքրիկ պատմական էքսկուրս

Փոքրիկ պատմական էքսկուրս
09.04.2026 | 12:42

Ասում են՝ արևմտյան նեոգաղութատիրական ցանցից սնվող հանդեսներից մեկում 2020 թ․ Արցախյան երրորդ պատերազմից առաջ և ընթացքում ՀՀ ԱԳՆ ղեկավարած պաշտոնյան Հայաստանն անդամահատող «Զանգեզուրի միջանցքի» մասին գովերգող հոդված է գրել՝ կապիտուլյանտին ձեռնտու բառապաշարով այն կոչելով «TRIPP»։

Ակամայից հիշեցի, որ 2021 թ․ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ օտար երկրներում ծառայող դիվանագետների քվեարկության արդյունքով հաղթել էր կապիտուլյանտը։ Համեմատության համար հիշենք, որ ՀՀ ազատազրկման վայրերում հաղթել էր «Հայաստան» դաշինքը։

Սա մի պարզ բան է հուշում․ մեր երկրում բազմաթիվ էական բաներ հենց հիմքից են սխալ կառուցվել, որ հասել ենք այս օրին։ Ի դեպ, նախօրեին հիմնադիր հիմքը ծուռ գցողը «ֆանտաստիկ» հայտարարություն արեց՝ «քանի որ միավորման գործում մեր մասնակցությունը չստացվեց, մենք կմասնակցենք պառակտման գործին»։ Այն ամենը, ինչ պետք է իմանալ հիմնադրի և հիմնադրույթների «սկզբունքայնության» մասին։

Ահա այսպիսի փոքրիկ պատմական էքսկուրս:

Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 4202

Մեկնաբանություններ