Ամբողջ երեք օր թուրքերը կողոպտեցին, բռնաբարեցին ու մորթեցին Կարսի հայերին:
Հարյուրավոր ռազմագերիների հագուստները հանել տվեցին ու նրանց ուղարկեցին էրզրում՝ բանվորական ջոկատներում աշխատելու:
Եվ, փաստորեն, մինչև վերջին մարդը մեռավ քաղցից ու ցրտից:
Միաժամանակ թուրք տղամարդիկ, կանայք ու երեխաներ գանգվածաբար տեղափոխվեցին Կարս՝ հաստատվելու համար ջարդված հայերի թափուր տներում, և, այսպես, պատմական Հայաստանի մի մասը ևս լրիվ թուրքացվեց։ Անկարայի Ագգային մեծ ժողովը պահանջեց ու ստացավ Հանրապետության հողերի կեսը և Հայաստանի ունեցած գրեթե բոլոր զենքերը, զինամթերքը, ջորիներն ու գնացքները:
Մինչ բանակցություններ էին գնում Ալեքսանդրապոլում՝ ինքնասպանության համազոր խաղաղության համար, կառավարությունը մեզ ուղարկեց Նոր Բայազետ՝ վերսկսելու մեր երկրագործական ուսումը։
Լևոն-Զավեն ՍՅՈՒՐՄԵԼՅԱՆ
«Հայագիտարան Հայաստան»-ի ՖԲ էջից