Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Աղոթարան

Աղոթարան
11.07.2026 | 00:02

Որդի՛ Աստծո,
Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար հայրական ծոցից և մարմին առար սուրբ Կույս
Մարիամից մեր փրկութեան համար։
Խաչվեցիր, թաղվեցիր և հարություն առար
մեռելներից ու փառքով համբարձվեցիր առ Հայրը, մեղա՜յ երկնքի և Քո առաջ,
հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ
Եվ ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս։
Ամեն։

Սուրբ Ներսես Շնորհալի

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 4267

Մեկնաբանություններ