Աղոթարան
17.11.2026 | 00:04
Տե՛ր ամենազոր,
բժիշկ հոգիների և մարմինների։
Դու ես կյանք պարգևողը և բժշկողը բոլոր ցավերի։
Քո ձեռքի հպումով կենդանանում են մահացած նյարդերն ու բժշկվում հիվանդությունները։
Տեր, փարատիր ցավերն ու հիվանդությունները, հիշի՛ր բոլոր հիվանդներին, Դու՛ եղիր նրանց մխիթարիչը, նրանց զորությունը և նրանց բժշկությունը։
Փառք Քեզ, Տեր, փառք Քեզ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
Մեկնաբանություններ