Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Փաշինյանի «մոսկան»՝ ընդդեմ Ծառուկյանի

Փաշինյանի «մոսկան»՝ ընդդեմ Ծառուկյանի
20.11.2026 | 18:22

ՔՊ-ի ամենահայտնի քաղաքական «պրաշլյակը»՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ «աքսորված» Արայիկ Հարությունյանը, հավատարիմ իրենց քաղաքական ինքնությանը, այսօր խորհրդարանական ամբիոնից պատմության կեղծման փուլը տարածել է սպորտի վրա:

Հարությունյանի ելույթը ուրացման, մարզական հաղթանակները և դրանց հեղինակներին մոռացության մատնելու դասական օրինակ է: Նույնիսկ Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանքով չեն սահմանափակվում ու հիմա փորձում են նրան «սևացնել»՝ ՀԱՕԿ նախագահության շրջանի մարզական ակնհայտ հաջողությունները որակելով «օլիգարխիկ» տրենդային բառով:

Փաշինյանի «աքսորական» Հարությունյանին մեկը հարցնող լինի՝ այդ ո՞նց դարձար ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ. չլինի՞ էդ խիստ «մարզական» արտաքինով ծանրամարտիկ ես եղել ու որևէ մեկս դա չի իմացել, թե՞ գործի ես դրել իշխանության բոլոր լծակները, ճնշումները՝ ՀԱՕԿ նախագահի պաշտոնին ֆեդերացիայի նախագահի պաշտոնով հասնելու համար:

Ի դեպ, Աստված չտա՝ ՀԱՕԿ նախագահ դառնաս, որովհետև սպորտը կործանելու են նույն արագությամբ, որ կործանեցիր հայկական ծանրամարտը՝ նրան համաշխարհային թոփ եռյակից մղելով լուսանցք: Ի դեպ, երբ ԿԳՍՄ նախարար էիր, քովիդի ամիսներին սպորտի կառավարումը կատարելապես ձախողել ես:

Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի կալիբրը, մասշտաբը, մարդկային բնույթը քեզ անհասանելի են, մի՜ փորձիր քո աննշան ներկայությամբ մտնել երկու ընկերների հարաբերությունների դաշտ:

Թե բա՝ ինձ «Արարատ- Արմենիայի» հանդիպումներին չեն հրավիրել: Էս մի «օլիգարխիկ» մտածողությունը քո մտածողության լակմուսի թուղթն է՝ ցոփ ու շվայտ «կայծերի ու կայֆերի» նկատմամբ ձեր ՔՊ-ական մարդակույտի թաքնված երազանքը:

Արայիկ, ձեռքներդ հեռու պահիր սպորտից:

Մարդ եղեք, սպորտը գոնե մի ապականեք:

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 374

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ