Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Գուցե ընդդիմադիրների թիկունքում իրական արտաքին ուժ չկա՞, դրա համար էլ որևէ ծրագիր չունե՞ն ստեղծված իրավիճակում

Գուցե ընդդիմադիրների թիկունքում իրական արտաքին ուժ չկա՞, դրա համար էլ որևէ ծրագիր չունե՞ն ստեղծված իրավիճակում
26.11.2026 | 21:02

Ներկա հայաստանյան կյանքի հետագա ընթացքի հետ կապված հիմնարար բնույթի հարցն այն է, որ եթե Նիկոլին հակառակվող ընդդիմադիր ուժերը դեմ են նրա ասածին ու արածին, ապա ո՞րն է իրենց պլանը նման իրավիճակում, և որոնք են այն միջոցները, որոնց օգնությամբ այդ պլանը կարող է դառնալ իրականություն։

Կամ գուցե իրենց թիկունքում որևէ իրական արտաքին ուժ չկա՞, և դրա համար էլ իրենք որևէ տեսակի պլան չունե՞ն ստեղծված իրավիճակում։

Այդ դեպքում ո՞րն է նրանց ստրատեգիական գիծը, և եթե դա պլան չունենալն ու առանց թիկունքի մնալն է, ապա դա տրամաբանորեն նշանակում է նպաստել Նիկոլի պլանների իրագործմանը։

Նման պարագայում հարց է առաջանում, թե ինչ ենք հասկանում քաղաքական գործիչ ասելով։

Գուցե դա այն անձն է, որ, անկախ իր քաղաքական նպատակներից, ունի գործողությունների պլա՞ն, դրա իրականացման համար կենսունակ տեխնոլոգիաներ և, որ ամենակարևորն է, հզոր թիկու՞նք։

Նման իրավիճակում ամենազարմանալին այն է, որ կարծես այս ամեն ինչը ոչ թե քո կյանքի ու ապագա գոյության մասին է, այլ օտար ինչ-որ մեկի հետ կապված անկարևոր ու երկրորդական բանի մասին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 828

Մեկնաբանություններ