«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ավելի սխալական, հանցավոր ու ապիկար են, քան մենք պատկերացնում ենք

Ավելի սխալական, հանցավոր ու ապիկար են, քան մենք պատկերացնում ենք
27.11.2024 | 08:27

Պետություն գրեթե չկա, բայց մինչ օրս ոչ մի ուժ դեռ ինքն իրեն մեղավոր չի ճանաչել գոնե վերջին 5-6 տարիների շղթայական սխալների համար, չի խոսել դրանցից, չի ընդունել դրանք գոնե ներքին գիտակցման մակարդակում, չի շտկել, ու հույս էլ չկա, որ կշտկի, որովհետև նորից լծվել են սեփական սրբադասման, արդարացման և ազգին ու ժողովրդին դատապարտելու պրոցեսներին:

Անուղղելի են: Սա մի բանի մասին է խոսում՝ ավելի սխալական, հանցավոր ու ապիկար են, քան մենք պատկերացնում ենք:

Հ.Գ. Հիմարից՝ դավաճան, մեկ քայլ է:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 3577

Մեկնաբանություններ