Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՔՊ-ական իշխանությունը Գյումրիում կրկնելու է Երևանի փորձը

ՔՊ-ական իշխանությունը Գյումրիում կրկնելու է Երևանի փորձը
02.03.2025 | 10:58

Մարտի 30-ին Գյումրիում ավագանու ընտրություններ են։ Ակնհայտ է, որ ՔՊ-ն կամ քաղաքական որևէ ուժ քվեարկության մասնակիցների կեսից ավելիի քվեները չի ստանալու։ Այսինքն՝ Գյումրիի քաղաքային նոր իշխանությունը ձևավորվելու է կոալիցիայով, այդ դեպքում տեղ է բացվում պաշտոնների և այլնի համար արվելիք բազարների։ Կարծում եմ, որ ՔՊ-ն կրկնելու է Երևանի ավագանու ընտրությունների փորձը, երբ ընտրողներին իբրև ընդդիմադիր ներկայացած քաղաքական ուժերից ավագանի ընտրվածները հետո քվեարկեցին ՔՊ-ի թեկնածուի օգտին։ Գյումրիում ընտրողներին խաբելը կրկնակի է լինելու, քանի որ ՔՊ-ի կողմից քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը ամենևին էլ երդվյալ ՔՊ-ական չէ, այլ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ՔՊ-ին «ինտեգրված»։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4479

Մեկնաբանություններ