Դուք նույնիսկ, ձեր ասած, «խաղաղ» պայմաններում եք մահաբեր։ Բանակում զինվորները շարունակում են զոհվել ոչ մարտական պայմաններում, իսկ պետությունը չի կարողանում ապահովել անգամ իր զինծառայողների անվտանգությունն ու կյանքի իրավունքը...
36 տարի առաջ 1990թ. օգոստոսի 23-ին ընդունվեց ՀՀ Անկախության հռչակագիրը: Հռչակագիր, որը մեր պետության ծննդականն է: Հռչակագիր, որի կայացման համար մեր ավագ սերունդը կռիվ էր տալիս հարյուր հազարներով...
Այսօր մենք նշում ենք մեր նորագույն պատմության ամենաֆունդամենտալ փաստաթղթերից մեկի՝ Անկախության հռչակագրի 36-ամյակը։ Սա պարզապես իրավական ակտ չէր․ սա մեր ժողովրդի կամքի, համազգային շարժման և ազատության ձգտման քաղաքական հաղթանակն էր...
Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ իր իշխանության կիրառած քարտեզներով «Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին՝ ոչ»։ Քյարքին այն անունն է, որով Ադրբեջանը ներկայացնում է ներկայիս Տիգրանաշենը...
Քարտեզ ասացին, ես էլ այս քարտեզների մասին հիշեցի։
Ամերիկյան քարտեզ 1880 թվականի հրատարակություն: Տեսեք՝ որտեղ է գտնվում Հայաստանը ու որտեղ է գտնվում Ադրբեջանը...
Հայրենիքի տարածքների հանձնումը տվյալ պահին այնտեղ ապրող բնակչության քվեարկությամբ արդարացնելը սեփական անզորության քողարկում է, ինչն ուղղակիորեն սպասարկում է թշնամու օրակարգը...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...