Հետո էլ ասում են՝ մեր իրավապահ համակարգը վատ է աշխատում: Խնդրեմ՝ հենց այսօր «պետական անվտանգությանը սպառնացող» անչափ կարևոր «հանցագործություն» է բացահայտվել, կանխվել է «դիվերսիան»...
Ուժային աշխարհում թույլերի հնարավոր իմաստուն պահվածքը հանգում է նրան, թե նրանք ինչքանով կարող են օգտագործել իրենցից հզորների և, հատկապես, ամենահզորների ուժը իրենց շահերի համար...
Սուրեն Պապիկյան, Դուք Արցախում մի փամփուշտ չեք կրակել։
Նիկոլ Փաշինյան, նենց չի դասավորվել ձեր քաղաքական ճանապարհը, որ դուք ձեզ իրավունք վերապահեք բանակից ու Արցախում կրակելուց խոսելու...
Արցախյան առաջին պատերազմի տարիներին նրա անունը քչերը գիտեին, իսկ գործունեությունը խիստ գաղտնի էր։ Սերգեյ (Սերյոժա) Արամի Աթարբեկյանը՝ լեգենդար «ՌԿ»-ն (ՌադիոԿապ), հայոց պատմության մեջ մնաց որպես անխափան կապի և ռադիոհետախուզության հիմնադիր...
Ակնհայտ է, որ ազգակործան պատուհասների իշխանությունը, չկարողանալով հակադարձել քննադատությանը քաղաքական դաշտում, անցել է ազատ խոսքը ճնշելու, անկախ լրատվամիջոցներին լռեցնելու և վախի մթնոլորտ ստեղծելու զազրելի գործելաոճին...
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երեկ պատմել է, որ Իրանի վրա փետրվարի 28-ի հարձակումից առաջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պարզապես ծանուցել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ծրագրվող գործողության մասին՝ առանց նրա թույլտվությունը հարցնելու: Նաթանյահուն պնդել է, որ Իսրայելն Իրանում գործողության ընթացքում գործել է անկախ...