ՆԳ նախարար Ղազարյան Վահեն ասում է՝ Արցախից 17.000 ավտոմատ է անօրինական մտել Հայաստան. եթե Հայաստան մտած տոննաներով կոկայինն էլ սրան գումարենք, արդեն պարզ կդառնա՝ որտեղ ենք ապրում, և ինչ է մեզ սպասվում։
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ եթե Հայաստանում կուտակված նողկանքն ու ատելությունը առաջիկայում հնարավոր լինի վերածել էներգիայի, ապա դրանով կարելի կլինի լուսավորել ու ջեռուցել ողջ մոլորակը: Այս թեզը ինձ շատ հավանական է թվում:
Ինչպես հիշում ենք՝ 2024 թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավում Թրամփի հիմնական քարոզչական թեզերը Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքականության կոշտ քննադատությունը և ուկրաինական պատերազմում անհեռանկար ու երկրի համար տնտեսական վնասաբեր արդյունքներն էին...