Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ազատամարտիկներն էլ են դեմ Սերժ Սարգսյանին

Ազատամարտիկներն էլ են դեմ Սերժ Սարգսյանին
07.11.2013 | 23:41

Ազատության հրապարակում հերթական հանրահավաքն էին հրավիրել ազատամարտիկները: Մարդաշատ չէր, սակավամարդ էլ չէր: Վերջին ամիսներին նրանք քանիցս հանդիպումներ են ունեցել տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, արծարծել իրենց հիմնախնդիրները: Եթե ազատամարտիկների մի խումբ առաջ է քաշում միայն սոցիալական հարցեր, մի ստվար հատվածն էլ ավելի գլոբալ խնդիրների է հետամուտ: Ազատության հրապարակում այսօր հնչեցին նաև իշխանափոխության կոչեր: Ազատամարտիկ, հանրահավաքների կազմակերպիչ Սուրեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի գործունեությունը բնորոշեց որպես աղանդավորական շարժում: Անդրադարձ եղավ հիմնականում Շանթ Հարությունյանի գործունեությանը և նրա ու իր որդու նկատմամբ կիրառված բռնություններին: «Արաբո» ջոկատից Հակոբ Հակոբյանն ասաց, որ Շանթը ինքնատիպ մարդ է և դիմեց ինքնատիպ քայլի: «Նմանատիպ քայլ սրանից տարիներ առաջ արել է Գևորգ կաթողիկոսը արտաքին թշնամիների դեմ: Այսօր Շանթի գործողությունները պետք է նայել հենց այդպես՝ միայն կռիվ ներքին թշնամու դեմ»,- հայտարարեց Հակոբ Հակոբյանը: «Ի՞նչ էր ուզում ասել Շանթը: Գալուստսահակյանական և շարմազանովյան ցինիկ հայտարարություններով դուք լցրեցիք ժողովրդի համբերության բաժակը»,- նշեց Սուրեն Սարգսյանը: Նա կոչ արեց ՀՀԿ-ականներին դադարեցնել կառավարողի իմիտացիա անելը, քանի որ նրանց ղեկավարները այլ պետությունների դրածոներ են: Նա նշեց այն կուսակցությունների անունները, որոնք, անկախ տարաձայնություններից, համագործակցել են ազատամարտիկների հետ. դրանք են՝ «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան», Հայաստանի ժողովրդական կուսակցություն, «Հայրենիք և պատիվ», «Ազատություն», Սոցիալ-դեմոկրատական հնչակյան, «Ազգային անվտանգություն», «Ժողովրդավարական հայրենիք», Քրիստոնեա-ժողովրդավարական միություն: Ազատամարտիկների հաջորդ հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 14-ին:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2112

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ