ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Չեն վարանում, երբ խոսքը հայրենիքի պաշտպանության մասին է. Գևորգ Դանիելյան

Չեն վարանում, երբ խոսքը հայրենիքի պաշտպանության մասին է. Գևորգ Դանիելյան
22.09.2022 | 09:28

Անկախության օրը մի մասի համար խոցված տոն է, մի մասի համար՝ դաժան ու անիմաստ ինքնահաստատվելու առիթ։ Իսկ ինչպես է այդ տոնը դիմավորում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի երջանկահիշատակ դասախոս Գևորգ Հովսեփյանի գերդաստանը. ավագ թոռը՝ Գևորգը, որը դատավոր Նաիրա Հովսեփյանի որդին էր, հերոսաբար նահատակվեց 44-օրյա պատերազմում, մյուս թոռը՝ Դերենիկը, որը դատախազ Սոնա Հովսեփյանի որդին է, անկախության տոնին կամավոր զորակոչվեց, թեպետ, գերազանցությամբ ավարտել էր բակալավրիատը, այս փուլում զինծառայությունից տարկետման օրինական հիմքեր ուներ և կարող էր ուսումը շարունակել մագիստրատուրայում։ Աստված պահապան Դերենիկին, բարի ծառայություն և բարի վերադարձ:


Այս ընդգծված համեստ ու երկրին նվիրված մարդիկ մեր կողքին են ապրում, իրենց որդիներին սիրում են մյուս ծնողներից ոչ պակաս, բայց չեն վարանում, երբ խոսքը հայրենիքի պաշտպանության մասին է։ Թեպետ, ճաշակում են մեր բացահայտ անհամարժեք ու սառը վերաբերմունքը (ամիսներ առաջ դատավոր Հովսեփյանի թեկնածությունն Ազգային ժողովը մերժեց միաձայն), մնում են անուղղելի վեհանձն և ազգային արժանապատվության խորհրդանիշ: Խոնարհումս:

Դիտվել է՝ 15737

Մեկնաբանություններ