«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

«Ցանկապատ»-ը դրվեց

«Ցանկապատ»-ը դրվեց
18.09.2025 | 11:41

Միայն թե, ըստ իս, ոչ պատեհ պահի, և ոչ

ընդունելի արարողակարգով։

Բեմահարթակ կոչվածն իզուր չէ առանձնացված հանդիսատեսից։

- Հան-դի-սա-տեսից…

Արվեստն ասելիք է։

Ասելիք, որը յուրաքանչյուրի ընկալմանն է տրվում ըստ հոգևոր ու մշակութային անհատական ըմբռնումների։

Էս երկուսի միավորումում հանդիսատեսի ձևավորումը դյուրին բան չէ։

Հո քաղաքականություն չէ՞, որ միամտացած վստահությունների հավատալիքների վրա պուպուշիկություններ շաղ տալով «աթոռների» գան։

Եկողներն էլ հո գնալու՞ են մի օր։

Իսկ բեմն ու հանդիսատես երկուսությունները հազարումի «աթոռատերեր» են տեսել, մինչդեռ արվեստն ու նրա ասելիքը, միևնույն է, նույն՝ հոգևոր ու մշակութային արժեքներն են մնացել։

Ասում են՝ պրծավ, էլ ի՞նչ արվեստ, էս աշխարհն այլևս էն աշխարհը չէ։

Դասականը կասեր՝ յա՜,իրո՞ք…

Բա ինչու՞ են մարդիկ Բյուրական հասնում էն դարից բերված ինչ որ «Ցանկապատ» դիտելու համար։

Որքան էլ տարօրինակ հնչի, բայց իմ բեմական երկարուձիգ տարիների ընթացքում Մկրտիչ Արզումանյանի հետ երբևէ չեմ շփվել։

Քավ լիցի, մի կողմ թողնենք, թե յուրաքանչյուրս ինչ է թողել իր բաժին՝ բեմական կամ ստեղծագործական ասելիքներում, շեղվե՞լ է, թե՞ հաստատուն մնացել։

Փող աշխատելու և «շոու բիզնեսային» ժամանակներ են, կպատահի։

Բայց չնկատել ու չգնահատել, որ Մկրտիչ Արզումանյանն ունիվերսալ ու շնորհաշատ դերասան է, ով բազմահազարանոց լսարան ու գնահատանքի արժանացած ծափահարությունների վաստակ ունի, մեղմ ասած…

Բեմահարթակից էն կողմ բոլորն են հանդիսատես, իսկ բեմահարթակին գտնվողների մոլորակն ուրիշ է։

Աստված հենց էնպես շնորհներ չի նվիրում։

Գնահատեք էդ շնորհները։

Ազատ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4066

Մեկնաբանություններ