Նիդերլանդներից Եվրախորհրդարանի պատգամավոր Միկե Անդրիսեն կոչ է արել ԵՄ-ին հրաժարվել Հայաստանին անդամակցություն առաջարկելու գաղափարից, քանի որ այն աշխարհագրորեն կտրված է եվրոպական երկրների միավորումից,- այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի համալսարանի պրոֆեսոր Արթուր Խաչիկյանը։- Այսպիսով, ընկերներ հայեր, ձեզ նորից խաբեցին, ինչպես մենք փորձում էինք բացատրել ձեզ, թվում է՝ առնվազն 8 տարի շարունակ։
Ընտրություններից առաջ ձեզ համար կազմակերպեցին քաղաքական Եվրատեսիլ՝ սրտիկներով ու երգերով, իսկ հիմա, երբ զանգվածային կեղծիքների ու արտաքին միջամտություններից հետո ընտրվեց Ադրբեջանի ու Արևմուտքի հավանածը, հիմա կարելի է ճշմարտությունն ասել Եվրախորհրդարանի պատգամավորի մակարդակով... Նույնիսկ բոլոր պայմանները կատարելուց հետո, լիակատար կապիտուլյացիայից, Ղարաբաղի ու Մեղրիի հանձնումից և Ռուսաստանի հետ խզումից հետո։ Նույնիսկ այն բանից հետո, երբ ծնկի եկաք և կատարեցիք Ադրբեջանի, Թուրքիայի ու Արևմուտքի բոլոր պահանջները։ Ինչքա՜ն ստոր է սա, ինչքա՜ն ցածր է, այդքան բացահայտ ծաղրել ու խաբել մի ամբողջ ժողովրդի...»։
Զարմանալի չէ։ Նույնիսկ ամենաորակյալ փուչիկը շատ փչելու դեպքում պայթում է։ Սուտն էլ է այդպես՝ մի օր ջրի երես է դուրս գալիս։
Սերգեյ ԱԲԱԶՅԱՆ