ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Շիրազի գրչի հրաշքը. ինչպես մի գիրքը դատարկեց ծերանոցի սենյակը

Շիրազի գրչի հրաշքը. ինչպես մի գիրքը դատարկեց ծերանոցի սենյակը
08.11.2026 | 11:14

Հովհաննես Շիրազի «Հուշարձան մայրիկիս» գրքի տպագրվելուց երկու ամիս անց մի ծեր կին մոտեցել է բանաստեղծին ու համբուրել նրա ձեռքը.
- Դո՛ւ իմ աստվածն ես, որովհետև տղաս հինգ տարի ինձ ծերանոց էր տարել… Քո «Հուշարձան մայրիկիս» գիրքը կարդացել է, եկել, ինձ տուն է տարել։ Ես արդեն երկու ամիս է՝ քո ընտանիքի համար մոմ եմ վառում։
Այդ օրը Շիրազը փակվել է սենյակում և անհանգիստ քայլել։ Ինքը երբեք ծխող չի եղել, բայց այդ օրը ծխում էր։ Վառում էր, կոտրում, վառում, կոտրում ու անհանգիստ գնում-գալիս սենյակում։ Ուղեղում պարզապես չէր տեղավորվում՝ հայ տղամարդն այդ ինչքա՞ն պիտի ցածրացած լինի, որ սեփական մորն ավելորդ համարի ու տանի ծերանոց։

Ջուլիետա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Դիտվել է՝ 4017

Մեկնաբանություններ