ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհվել է «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան

Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհվել է «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան
14.11.2026 | 11:07


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան է շնորհվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբան Գերաշնորհ Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի միջնորդությամբ՝ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին՝ ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա գովարժան վաստակի և հավատավոր ժողովրդին մատուցած բացառիկ ծառայության։
Առաջիկա օրերին ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Ստամբուլի Սուրբ Աստվածածին աթոռանիստ Մայր եկեղեցում շքանշանները կհանձնվեն մեծարյալ Սրբազաններին։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ
Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ