ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Աշխարհակարգի վերաձևումն անխուսափելիորեն կշոշափի եվրոպական անվտանգային ճարտարապետությունը

Աշխարհակարգի վերաձևումն անխուսափելիորեն կշոշափի եվրոպական անվտանգային ճարտարապետությունը
14.11.2026 | 12:14


Մեծ Բրիտանիան Եվրոպայի այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից։ Դա պարզապես քմահաճույք չէր, այլ, վստահաբար, հեռահար ռազմավարական որոշում էր՝ հիմնված հաշվարկների վրա։
Ընդհանրապես, ԵՄ-ն հիմնականում հիմնված է երկու + 1 պետությունների վրա` Ֆրանսիա, Գերմանիա + Լեհաստան։
Եթե Ֆրանսիան ռազմաքաղաքական ավանգարդն է ԵՄ-ի, Գերմանիան` տնտեսական և տեխնոլոգիական, ապա Լեհաստանը ԵՄ-ի արևելյան կենտրոնն է, Ռուսաստանի զսպման քաղաքականության կենտրոնական և արևելաեվրոպական գլխավոր կենտրոնը։
Բայց աշխարհակարգի վերաձևումն անխուսափելիորեն կշոշափի եվրոպական անվտանգային ճարտարապետությունը, որտեղ յուրաքանչյուր դերակատար ինքնուրույն զարգացնելու է սեփական անվտանգային և տեխնոլոգիական ուղղությունները։ Գերմանիան արդեն իսկ սկսել է հսկայական միջոցներ ներդնել անվտանգության և տեխնոլոգիաների զարգացման մեջ։ Ֆրանսիայում առավել ակտիվ են աջ ուժերը, որոնք տեսնում են Ֆրանսիան որպես լիովին ինքնիշխան և ԵՄ-ից դուրս դերակատար։ Իսկ առանց այս երկուսի ԵՄ-ն բացարձակապես չի կարող ունենալ այն ազդեցության նույնիսկ փոքր մասը, որն ուներ։

Արա Լ. Պողոսյան
Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ