ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Անխափան գործող գաղութատիրական համակարգի բուն էությունը

Անխափան գործող գաղութատիրական համակարգի բուն էությունը
14.11.2026 | 19:06

Կարո՞ղ է որևէ մեկը բացատրել այն պարադոքսը, թե ինչպես կարող էր Եվրոպան, իր արժեքային համակարգով ու շողշողուն հումանիստներով հանդերձ, համատեղել դեմոկրատական կոչեցյալ կարգը դաժան գաղութատիրության հետ, այն էլ այն դեպքում, երբ դրանք սկզբունքորեն անհամատեղելի էին։

Բայց, մյուս կողմից էլ, նման համակարգը դարեր շարունակ կայուն կերպով գոյատևել է, ինչը նաև նշանակում է, որ այն պետք է ունենա մի այլ ռացիոնալ բացատրություն, որը որևէ առնչություն չի կարող ունենալ հումանիզմի և դեմոկրատիա կոչեցյալի հետ։

Իսկ գուցե հումանիզմն ու դեմոկրատիան պարզապես ծխածածկու՞յթ են և այսբերգի տեսքով իրական համակարգի միայն վերջրյա մասն ու նույն այսբերգի ստորջրյա մասն է անխափան գործող գաղութատիրական համակարգի բուն էությունը, որը ղեկավարում էր և՛ Եվրոպայի ներքին դեմոկրատական պրոցեսների իմիտացիոն էությունը, և՛ արտաքին գաղութատիրական ու միջազգային գործունեությունը։

Ժամանակին հրազենի առկայությունը եվրոպացիների մոտ և դրա բացակայությունը ուրիշների մոտ գաղութատիրական համակարգի ստեղծման հիմքում ընկած հանգամանք էր, մի բան, որը մեր ժամանակներում կամաց-կամաց փոխվում է, և բոլորն են զինվում նույնատեսակ զենքերով։

Այս հանգամանքը արմատապես փոխում է իրավիճակը, քանի որ նախկին անզենները, որոնք հիմա ազատորեն տիրում են զենքին, ամեն ինչից բացի, ներառյալ այն, որ կորցնելու շատ բան չունեն, շատ ավելի վճռական են՝ համեմատած ծերացող Եվրոպայի հետ։

Մեծ պատմությունը շատ դաժան է և թույլերին չի սիրել ու հիմա էլ չի սիրում։

Աշխարհը ուժեղներինն է, թեկուզև՝ հետամնաց ու վայրագ, և, ինչպես միշտ, թույլերը, կամա, թե ակամա, պետք է լքեն ասպարեզը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 640

Մեկնաբանություններ