ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Արևմուտքի ու Չինաստանի միջև գլոբալ բախումը դեռ առջևում է. մինչև հիմա տեղի ունեցածը դրա նախերգանքն է

Արևմուտքի ու Չինաստանի միջև գլոբալ բախումը դեռ առջևում է. մինչև հիմա տեղի ունեցածը դրա նախերգանքն է
14.11.2026 | 21:14


Եթե բոլոր մահկանացուների նման դու էլ ես ուզում ապրել, այն էլ՝ ինչքան հնարավոր է լավ, ապա դա ստրատեգիա չէ, այլ ցանկություն ու, լավագույն դեպքում էլ՝ նպատակ։

Ստրատեգիան դեպի մեծ նպատակը տանող խոշոր քայլերի տրամաբանված ու բազմակողմանիորեն հիմնավորված հաջորդականությունն է, որի բոլոր փուլերը իրականացվում են տակտիկական ավելի մանր քայլերով։

Ցանկացած աշխարհաքաղաքական խոշոր խաղացողի համար միջազգային ծայրահեղ լարվածությունը կամ էլ պատերազմը լուրջ քննություն ու փորձարկումներ են նրա գլոբալ ստրատեգիայի համար, քանի որ կարող է պարզվել, որ նախկինում այն իրեն բազմիցս արդարացրած լինելով, կարող է չհամապատասխանել ներկայի պահանջներին ու մարտահրավերներին։

Այս իմաստով ներկայի գլոբալ բնույթի աշխարհաքաղաքական բախումը Արևելքի ու Արևմուտքի, մանավանդ, Եվրոպայի միջև մեծ փորձություն է Արևմուտքի կողմից ԽՍՀՄ-ի անկումից հետո մշակված այն մարտավարության համար, որը ենթադրում էր լուրջ հակառակորդների բացակայություն աշխարհում։

Այս առումով բանը հասավ այնտեղ, որ դոկտրինային մակարդակով համարվեց, որ լիբերալ դեմոկրատիան վերջնականապես հաղթել է, ու աշխարհը հասել է պատմության վերջին, և հաղթողների հետագա ստրատեգիական գիծը իրենց կենսափիլիսոփայության տարածումն է աշխարհում՝ առանց հրաժարվելու ուրիշների ռեսուրսների հաշվին հարստանալու վաղուց փորձարկված գծից։

Այնինչ, այս բոլոր պնդումներից անկախ, աշխարհը գնում էր իր հին ու տրորված ճանապարհներով, որտեղ, ինչպես միշտ, տեղի էր ունենում ուժային պայքար ռեսուրսների ու ազդեցության համար, և որտեղ առաջանում են նոր գլոբալ ուժեր ու, որպես հետևանք՝ ուժային տեկտոնական տեղաշարժեր։

Եվ նման իրավիճակներում տեղի է ունենում այն, ինչը բազմիցս կրկնվել է մարդկային պատմության ընթացքում՝ մինչև հաղթողները զբաղված են հաղթանակի արդյունքները վայելելով, պարտվածները սիստեմատիկ կերպով ուժեր են հավաքում, որն էլ, ի վերջո, հանգում է գլոբալ բախման, որի վիճակում էլ հիմա գտնվում է աշխարհը։

Եվ նոր իրավիճակում պարզվում է, որ, օրինակ, նախկին պարադիգմի կատեգորիաներով կառավարվող Եվրոպան անգամ հստակ ստրատեգիական գիծ չունի նոր պարադիգմի մարտահրավերներին ադեկվատորեն արձագանքելու համար։

Պարզվում է նաև, որ ԵՄ-ը իրականում, առանց ԱՄՆ-ի հովանավորության, ունի շատ փխրուն կառուցվածք, ընդհուպ մինչև չկարողանալը որոշել, թե ԵՄ-ի անունից ուրիշների հետ ով կարող է ամենայն պատասխանատվությամբ մտնել երկխոսության մեջ։

Թվում է, որ հին աշխարհաքաղաքական ուժային պարադիգմից նորին անցնելու հետ կապված ու մինչև հիմա տեղի ունեցած տեկտոնական տեղաշարժերը միայն սպասվող շատ ավելի մեծ ուժային տեղաշարժերի նախերգանքն են։

Արևմուտքի ու Չինաստանի միջև գլոբալ բախումը դեռ առջևում է, և մինչև հիմա տեղի ունեցածը դրա նախերգանքն է։

Չպետք է մոռանալ նաև, որ ներկայի գլոբալ բախումը առաջինն է, որտեղ բոլոր կողմերը զինված են ատոմային զենքով, իսկ արհեստական բանականություններն էլ կարող են ստեղծել անկառավարելի գոյաբանական ռիսկեր, որոնց պայմաններում մեծանում է առանց Մեծ կռվի աշխարհը ազդեցության սֆերաների բաժանելու հավանականությունը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ