Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հասարակական առավելագույն շահը պահանջում է ինֆորմացիայի պարզեցում

Հասարակական առավելագույն շահը պահանջում է ինֆորմացիայի պարզեցում
14.10.2024 | 10:22

Բարդ հասարակական բնույթի ինֆորմացիան հասկանալն ու հնարավորինս շատերին հասկացնելը կարևորագույն պետական մակարդակի խնդիր է, որին կարելի է մոտենալ տարբեր տեսանկյուններից ու տարբեր նպատակներով։

Ինչպես ուրիշ շատ հարցերում, այդ նպատակների դիապազոնը ընկած է հասարակական առավելագույն շահի և էգոիստական առավելագույն շահի միջև։

Ըստ որում, այս գործում հասարակական առավելագույն շահը պահանջում է ինֆորմացիայի պարզեցում, որպեսզի հնարավորինս մեծ թվով հասկացող մարդիկ կարողանան խորանալ պրոբլեմների իմաստի ու դրանց հետևանքների մեջ ինքնուրույն ձևով։

Ի տարբերություն նման մոտեցման, որտեղ հարցի առանցքը ինֆորմացիայի պարզեցումն է, էգոիստական առավելագույն շահի վրա հիմնված մոտեցման առանցքը ինֆորմացիայի պարզունակացումն է, որի հիմնական թիրախը քիչ հասկացողներն են, իսկ նպատակը՝ պոպուլիզմը, այսինքն, այդ բանն անողի էգոիստական շահը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4599

Մեկնաբանություններ

Հե­տա­դարձ ճա­նա­պարհ չկա