-
22.06.2018|
12:38
1993-ին ստեղծված միությունը Մանվել Գրիգորյանը ղեկավարում է 99-ից: Նա վերընտրվել է չորս անգամ:
-
22.06.2018|
12:30
Արդեն մի քանի օր Արմավիրի մի խումբ բնակիչներ պահանջում են քաղաքապետի հրաժարականը։ Դեռ ոչ այնքան մեծ քանակով, բայց երեկոյան ցույցեր են անում քաղաքի կենտրոնական հրապարակում, իսկ ցերեկային ժամերին իրենց բողոքի ձայնը բարձրացնում են բակերում ու փողոցներում՝ կոչ անելով «դուրս գալ ու տեր կանգնել» իրենց քաղաքին:
-
22.06.2018|
02:02
Հավանաբար պետք չէ զարմանալ, որ Մանվելգեյթի էմոցիոնալ ֆոնին մի տեսակ երկրորդ պլան մղվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բավականին տարօրինակ և սենսացիոն հայտարարությունը։ Նա նշեց, որ ստանում են տարբեր ինֆորմացիաներ որոշ խմբերի կողմից իրենց վնասազերծելու մասին։ Նա նաև հավաստիացրեց, որ դա չի հաջողվի։
-
22.06.2018|
00:56
Հեղափոխական ժամանակահատվածին հաջորդել է հետհեղափոխականը։ Պատմությունն ու քաղաքագիտությունն ասում են, որպես օրինաչափություն, հեղափոխություններից հետո հիմնականում հաստատվում է դիկտատուրա։ Օրենքի՞, անձի՞։
-
21.06.2018|
10:25
Ելնելով Ընտրական օրենսգիրքը և ընտրական գործընթացները կարգավորող օրենսդրությունը բարեփոխելու՝ կառավարության ծրագրում ամրագրված անհրաժեշտությունից, նպատակ ունենալով բարձրացնել հանրային կառավարման ներառականությունն ու թափանցիկությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով:
-
20.06.2018|
13:20
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում անուններ հնչեցնել, թե հեռուստաընկերություններից որին էր ուղղված «հակապետական քարոզչություն» և «մի՜ արեք, պարզապես մի՜ արեք» կոչը։
-
19.06.2018|
19:10
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 2-rd.am-ի հետ զրույցում անդրադարձել է Գյումրու ավագանու որոշմանը, որով Ռոբերտ Քոչարյանը զրկվել է Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից:
-
19.06.2018|
19:06
ԱԺ-ն փակ, գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց ՀՀԿ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությանը:
-
19.06.2018|
19:03
«Ժողովուրդը» գրում է, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ առավոտյան հանդիպել է կուսակիցներից մի քանիսին ու քննարկել խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումները:
-
19.06.2018|
18:33
«Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։ Սա թերևս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի՛ արեք։ Պարզապես մի՛ արեք»: