-
09.05.2018|
20:31
Շնորհավորում եմ բոլորիս հաղթանակների առթիվ: Այսօր հաղթության օր է` Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց նախագահ Արմեն Սարգսյանը:
-
09.05.2018|
20:26
«Հայրենական մեծ պատերազմում մեր նախնիների տարած հաղթանակն իսկապես պատմական էր։ Այդ հաղթանակն ու նրանով պայմանավորված խաղաղությունը նոր դռներ բացեցին մեր ժողովրդի համար և նոր հորիզոններ բացեցին նրա ստեղծագործ աշխատանքի, երկրի շենացման ու զարգացման համար:
-
09.05.2018|
12:40
Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները շարունակում են մնալ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
-
09.05.2018|
12:39
Նիկոլ Փաշինյանը պատգամավոր է ընտրվել ռեյտինգային ընտրակարգով թիվ 4 ընտրատարածքից (Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններ), հետևաբար խորհրդարանում նրան կփոխարինի նույն ընտրատարածքում «Ելք» դաշինքի ցուցակում նրանից հետո շատ ձայներ հավաքած թեկնածուն:
-
09.05.2018|
02:23
Մենք ճիշտ չենք համարում համագործակցությունը նոր իշխանության հետ, նոր կառավարությունում աշխատելը՝ անկախ նրանից, թե ինչ կառավարություն կկոչվի՝ անցումայի՞ն, ազգային համաձայնությա՞ն թե՞ այլ` լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
-
09.05.2018|
02:22
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՊՆ նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին:
-
09.05.2018|
02:18
Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ օտարերկրյա պետությունների ղեկավարներից առաջինը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Դեռ մինչև Հայաստանի խորհրդարանի կողմից ընտրված վարչապետին նախագահի հրամանագրով այդ պաշտոնում նշանակելը, Ռուսաստանի նախագահը շնորհավորական հեռագիր է հղել Փաշինյանին:
-
09.05.2018|
02:17
ԱԺ հատուկ նիստում Հայաստանի վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը քվեարկությանը նախորդած ելույթում ներկայացրեց իր ձևավորելիք Կառավարության գործունեության առաջնահերթությունները:
-
08.05.2018|
13:46
ԱԺ հատուկ նիստին այսօր կայացել է վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության 2-րդ փուլով քննարկումը։ Գրանցվել էր 100 պատգամավոր, որոնցից 59-ը կողմ քվեարկեցին Փաշինյանի թեկնածությանը, դեմ էր 42 պատգամավոր։
-
08.05.2018|
00:41
Մայիսի 1-ին հայրենական խորհրդարանում վարչապետի պաշտոնի միակ թեկնածուի ընտրության քվեարկությունը (հարց է առաջանում, սա նո՞ր խոսք է «հայկական» ժողովրդավարության մեջ. իսկ ու՞ր է այլընտրանքայնության սկզբունքը) չձախողվեց, պարզապես օրինաչափ արդյունք արձանագրեց, ելնելով խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքներից: