ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանն ասել է, որ «Լևոն Տեր-Պետրոսյանը, բնականաբար, չի մասնակցել այդ արարողությանը» և չի ցանկացել անդրադառնալ պատճառներին:
Մարզահամերգային համալիրում ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ելույթի ունեցավ Արմեն Սարգսյանը: Նա շեշտեց, որ իրեն մեծ պատիվ է վիճակվել՝ ստանձնել ՀՀ նախագահի պաշտոնը, որ վիթխարի պատասխանատվություն է երկրի, ժողովրդի առաջ:
Սկսվեց 2018-ի Հայաստանի սակրալ շաբաթը` Սերժ Սարգսյանն այլևս նախագահ չէ: Ապրիլի 9-ից Մարզահամերգային համալիրուն հրավիրված ԱԺ հատուկ նիստում երդումով սկսվեցին Արմեն Սարգսյանի նախագահական լիազորությունները: Բարի կառավարում: Ամբողջ 6 տարով:
Հայաստանը վաղը կանցնի խորհրդարանական կառավարման համակարգի:
Ապրիլի 9-ին ՀՀ 4-րդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը կստանձնի լիազորությունները, և գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները կավարտվեն, կառավարությունը հրաժարական կներկայացնի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանին: Վարչապետը նախագահին զեկուցել է կառավարության գործունեության արդյունքները և հակիրճ ամփոփելով՝ ընդգծել, որ կառավարության առջև դրված բոլոր մակրոխնդիրները կատարված են:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պաքարող «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը փորձել է իրենց հաշվին 5000 դրամ փոխանցել։
«Քաղաքացիական պայմանագիրը» Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ համ քայլերթ է անում, համ էլ որոշում, թե քանի մարդ է հարկավոր, որ կարողանան Բաղրամյան փողոցը փակել և թույլ չտալ, որ պատգամավորները մասնակցեն վարչապետի ընտրությանը:
Օրեր առաջ ձեռքս ընկավ 2017 օրացուցային տարում կատարած աշխատանքների մասին ՀՀ մշակույթի նախարարության հրատարակած «Մշակութային կանգառ» ալբոմ-հաշվետվությունը:
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...