16.03.2018|
16:13
Չկա որևէ միջազգային կառույց կամ կազմակերպություն, որն ընդունել է որևէ փաստաթուղթ, որտեղ Հայաստանը մեղադրվում է որևէ կոտորածի մեջ` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի հայտարարությանը, թե «ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն ընդունել են բանաձևեր, ըստ որոնց հայերը Խոջալուում կոտորած են իրականացրել»։