-
15.07.2017|
01:23
Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է «Հայաստանի 2017 թ. ազգային մրցունակության զեկույցի» շնորհանդեսին: Շնորհակալություն հայտնելով «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությանն ու «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնին զեկույցը պատրաստելու համար՝ վարչապետը լավ ավանդույթ է համարել անկախ հետազոտական կենտրոնների կողմից Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքին առնչվող տարբեր օրակարգային խնդիրների վերլուծությունների և առաջ շարժվելու ճիշտ բանաձևը գտնելու շուրջ նման հարթակներում քննարկումները:
-
15.07.2017|
01:10
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստում օրակարգի առաջին հարցով ներկայացվել են Հարկային օրենսգրքում ՓՄՁ-ներին վերաբերող որոշ դրույթների հստակեցման աշխատանքները:
-
15.07.2017|
01:04
Երուսաղեմում երեք անհայտ անձինք կրակ են բացել Տաճարի լեռան վրա գտնվող ոստիկանների ուղղությամբ՝ վիրավորելով երեք մարդու, երկուսը քիչ անց մահացել են: Reuters-ի փոխանցմամբ՝ ոստիկանները չեզոքացրել են հարձակվողներին:
Լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակվողները իսրայելցի արաբներ են: Նրանք զինված են եղել ինքնաշեն ատրճանակներով և դանակներով: Դեպի Տաճարի լեռ մուտքը փակված է, չեղարկվել է ուրբաթօրյա աղոթքը Ալ Աքսա մզկիթում:
-
14.07.2017|
09:27
Այսօր ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը կրկին մեծ շուքով տոնում է իր ծննդյան 61-րդ տարեդարձը: Ամեն տարի գեներալն իր տարեդարձին հրավիրում է քաղաքական ողջ էլիտային, և այս տարին էլ բացառություն չէր:
-
13.07.2017|
20:10
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնում նշանակել Աշոտ Սիմոնյանին։
-
13.07.2017|
02:46
Հայաստանում իշխանություն արդեն ձևավորվել է, նոր իշխանություն չի ձևավորվելու՝անդրադառնալով 2018 -ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու խոսակցություններին, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Իշխանությունը ձևավորվել է պառլամենտական ընտրությունների արդյունքում ու նոր ընտրություն չի լինելու», - նշեց նա։
-
13.07.2017|
02:36
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գործնականում բացառում է լայնամասշտաբ պատերազմը ԼՂ հակամարտության գոտում: «Սա կապում եմ նաև Պուտին- Թրամփ հանդիպման հետ»՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։ Շարմազանովն ընդգծեց, որ աշխարհում թիվ մեկ խնդիրն այսօր Սիրիայի ճգնաժամն է։
-
12.07.2017|
13:53
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ Հրաչյա Աղաջանյանն ազատվել է Դանիայում և Նորվեգիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից, Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Դանիայում Հայաստանի դեսպան:
-
11.07.2017|
09:59
Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ-ին էր ներկայացնում հաղորդում դատախազության 2016-ի գործունեության մասին: Նրա տվյալներով մի գործունեություն, որ ունի «Ոչ ոքի թույլ չենք տա խոչընդոտել մեր երկրի զարգացումը» նշանաբանը:
-
11.07.2017|
01:17
Նոր խորհրդարանն արդեն ամիսուկես աշխատում է, սակայն դեռ չեն դադարել պատգամավորների աշխատասենյակների վերանորոգման աշխատանքները: Որպես կանոն, իրենց սենյակների տեսքից դժգոհ են հատկապես նախկին պաշտոնյաները: Գուցե հոգեբանական բարդույթն է աշխատում` լինել մշտապես «կոմֆորտի» մեջ: