-
20.03.2017|
10:12
«Ելք» դաշինքը մարտի 19-ին քարոզարշավի էր Արմավիրի մարզում, որին մասնակցում էին Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը: Արամ Սարգսյանն իր ելույթում կոչ արեց ընտրողներին անպայման գնալ ընտրության և կատարել իրենց ընտրությունը:
-
20.03.2017|
10:09
Մարտի 19-ին Արմավիրում ընտրողների հետ հանդիպման էր «Ելք» դաշինքը:
-
20.03.2017|
10:06
ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Գյումրի էր մեկնել կուսակցական գործերով։ «Դա հանդիպում էր թեկնածուների, կուսակցության մարզային խորհրդի և մեր համակիրների հետ: Ըստ էության՝ մարդկանց հետ, ովքեր հիմա զբաղված են այս նախընտրական պրոցեսում»՝ ասել է ՀՀԿ Շիրակի մարզային նախընտրական շտաբի պետ Սամվել Նիկոյանը:
-
20.03.2017|
10:05
«Հաց բերող» Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 21-ին` ժամը 18-ին, Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում (Լուկաշին 152), իսկ հուղարկավորությունը՝ մարտի 22-ին, ժամը 14-ին, նույն սրահից։
-
19.03.2017|
18:29
Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաջողության հասնելու պարագայում կառավարության կազմում ապրիլի 3-ից հետո արմատական փոփոխություններ չեն կատարվելու՝ Ալավերդիում բնակիչներից մեկի հարցին ի պատասխան հայտարարեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:
-
19.03.2017|
18:20
Ցանկացած հայ մարդու մահը, հատկապես երիտասարդի մահը միշտ էլ ցավալի է, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան փաստին։
-
19.03.2017|
14:18
Կոնֆետը սննդամթե՞րք է, թե՞ քարոզչական նյութ: ԿԸՀ-ն երեկ համարեց, որ ՀՀԿ նշանով կոնֆետները քարոզչական նյութ են, այլ խոսքով, եթե մենք օգտվենք դրանցից, ապա չի ենթադրվի, որ մեզ կաշառել են:
-
19.03.2017|
11:36
ՀՀԿ-ի՝ LoveArmenia-ի լոգոյով մարդկանց բաժանված կոնֆետները քարոզչական նյութ են՝ ԿԸՀ արտահերթ նիստում հայտարարել է նախագահ Տիգրան Մուկուչյանը։
-
19.03.2017|
11:35
Գեղարքունիքում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամներին դիմավորեցին աղ ու հացով, զուռնա-դհոլով: Նրանք նախ հանդիպեցին վարդենիսցիների, հետո մարտունեցիների և գավառցիների հետ։
-
18.03.2017|
16:40
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներից մի քանիսի կողմից ներկայացված ինքնաբացարկի դիմումները: