-
12.03.2017|
15:59
Գարո՜ւն է։ Սույն ապաքաղաքական իրողությունն անկարող է ժխտելու անգամ ՕՐՕ դաշինքը։ (Տիար Գեղամյանը գրեթե համոզված է, որ գարունը վերջապես մայրաքաղաք ժամանեց, որ շուք հաղորդի խորհրդարանական ընտրարշավին։ Կեցցե՛ս, Արտաշես)։
-
11.03.2017|
16:30
Ընտրարշավի վեցերորդ օրն արդեն դրանից այնքան եմ ձանձրացած, որ կարող եմ սահմանափակվել` միայն վերնագրեր կարդալով:
-
11.03.2017|
16:27
Գուցե պարադոքսալ հնչի, բայց այս ընտրություններում իշխանափոխության ուղերձներով գործնականում հանդես է գալիս հենց ՀՀԿ-ն: Երևի հենց այս նպատակով է քարոզարշավի հիմնական դեմք դարձել Կարեն Կարապետյանը, ով հանրային գիտակցության մեջ չի նույնանում գործող իշխանության հետ:
-
10.03.2017|
16:26
Մասնագիտական եզրակացությունները հանգում են նրան, որ խորհրդարանական ընտրապայքարին մսսնակցող ինը քաղաքական ուժերից միայն կոմկուսը նույնիսկ տեսականորեն չի կարող հայտնվել հաջորդ խորհրդարանում:
-
10.03.2017|
01:08
Թերևս վաղ է նախընտրական քարոզչական առանձնահատկություններին անդրադառնալը, այնուհանդերձ, ընդհանուր միտումներն ակնառու են:
-
10.03.2017|
01:02
Նախընտրական քարոզարշավի շրջանում բոլոր ընդդիմադիր ուժերը հանրությանը խոստանում են Հայաստանում տնտեսական հրաշք իրագործել, եթե գան իշխանության։ Նրանց տնտեսական ծրագրերը բավականին խոցելի կետեր ունեն և լի են պոպուլիստական հայտարարություններով։
-
10.03.2017|
00:54
Այո, չեմ կարող հավատալ, որ ՀՀ ԱԺ-ին ներկայացված նախագիծը, որով դատապարտվում է 2014-ին ԻՊ ահաբեկչական խմբավորման հրեշների կողմից Իրաքի Շանգալի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, չի քննարկվի և չի ճանաչվի ու չի դատապարտվի:
-
10.03.2017|
00:34
Առողջապահության նախարար ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ կամ չգիտի ՀՀ Սահմանադրության պահանջը նույնականացման քարտերի վերաբերյալ, կամ էլ անտեսում է այն:
-
09.03.2017|
23:58
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել ընտրական իրավունքի պաշտպանությանը և ազատ, արդար ու թափանցիկ ընտրական գործընթացների անցկացմանը, դիմել է գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական կուսակցություններին ու դաշինքներին՝ կոչ անելով միավորել ջանքերը ընտրական գործընթացների օրինականության վերահսկման գործում՝ տեղեկացնում են նախաձեռնության լրատվական ծառայությունից: 2017-ի ապրիլին խորհրդարանական ընտրությունների ընթացքում «Քաղաքացի դիտորդը» հանդես է գալու աննախադեպ մեծ կազմով դիտորդական առաքելությամբ՝ հսկողություն իրականացնելով առնվազն 1500 ընտրատեղամասում:
-
09.03.2017|
11:44
Ընտրողների հետ առաջին հանդիպումները Կարեն Կարապետյանն անցկացնում է Արմավիրի մարզում: Էջմիածնի Մայր տաճարում մոմ վառելուց հետո Կարապետյանը հանդիպում ունեցավ էջմիածինցիների հետ, այնուհետև հանդիպումները շարունակեց շրջակա բնակավայրերում: