-
13.01.2017|
23:57
Թվում է, թե մամուլն ավելի շատ մտահոգված է նրանով՝ կմնամ ես պաշտոնին թե ոչ՝ հունվարի 13-ին՝ մամուլի ասուլիսում եզրակացրեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով՝ եթե կառավարության նոր թիմն արդյունավետ լինի, ինքը հակված է աշխատանքը շարունակելուն:
-
13.01.2017|
23:56
Եթե ինչ-որ կազմակերպություններ ցանկանում են Վրաստանի գազատարի 25 տոկոսը ձեռք բերել, թող գնեն՝ հունվարի 13-ին մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
-
13.01.2017|
23:54
Կառավարության համար գլխավորը փողերը բյուջե վերադարձնելն է, այլ ոչ թե կոնկրետ մարդկանց բռնելը՝ մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ մեկնաբանելով պետական ապարատում պրիմիտիվ գողության մասին հայտարարությունը։
-
13.01.2017|
23:53
Արցախի հարցով չի կայացվելու մի որոշում, որին դեմ կլինեն Հայաստանի քաղաքացիները՝ մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
-
13.01.2017|
23:51
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվա ասուլիսում նյարդայնացավ բանանի ներկրման հարցից: Լրագրողները հետաքրքրվեցին՝ բանանի ներկրմանը խոչընդոտող անձինք պատժվեցի՞ն:
-
13.01.2017|
23:49
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսում պատասխանեց հարցին, թե ինչը ստիպեց փոխել իր նախկին դիրքորոշումն ու զբաղվել քաղաքականությամբ:
-
13.01.2017|
17:47
Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի ասուլիսի ժամանակ կրկին անդրադարձ է եղել բանանի ներկրման խոչընդոտներին, ինչը բավականին վրդովեցրել է կառավարության ղեկավարին։
-
13.01.2017|
12:29
Ի կատարումն վարչապետի հանձնարարականի, ինչպես նաև պետական կառավարման ապարատի օպտիմալացման, պետբյուջեից կատարվող ծախսերի նվազեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նախատեսվում է լուծարել Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության համակարգում գործող «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ը: Որոշման արդյունքում կտնտեսվի 9 միլիոն 200 հազար դրամ:
-
13.01.2017|
12:27
Կառավարության նիստում նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու տարբերակներ քննարկել. «Հանձնարարում եմ տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության, առողջապահության նախարարներին՝ համատեղ ուսումնասիրել և 20-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ՝ ըստ առանձին ապրանքների»
-
13.01.2017|
11:26
Վաղը հին-նոր տարին է: Քունքերիս մեջ ինչ-որ թմբուկ քայլերգ է թմբկահարում: Կարմրահեր և արծաթակտուց աքաղաղն է դա, 2017-ի խորհրդանիշն ու պահանջատերը: Սակայն չէ՞ որ աքաղաղը հրաշապիկ արևելյան կենդանակերպի խորհրդանշան-տոտեմն է, մերը աղեղնավորն է: