-
05.11.2014|
13:06
Դեֆակտո հոկտեմբերի վերջին կվավերացնենք Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը և 270 մլն դոլար փող կստանանք՝ ԱԺ-ում 2015 թ. բյուջեի նախագծի քննարկմանը, չնայած կառավարության խուսափողական պատասխանին, թե հստակ գնահատականները կտան անդամակցության վավերացումից հետո, հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
-
04.11.2014|
16:16
Մշակութաբան Վարդան Ջալոյանը, վերլուծելով այսօրվա իրողությունները, երբ հայտնի օլիգարխ Գագիկ Ծառուկյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կազմակերպում է բազմամարդ հանրահավաքներ, ասաց.
-
04.11.2014|
16:13
Թեև Հայ ազգային կոնգրեսը հոկտեմբերի 31-ին և դրանից մեկ շաբաթ անց հանրահավաքներ անցկացնելու հայտեր էր ներկայացրել Երևանի քաղաքապետարան, վերջինս էլ դրանք ընդունել էր ի գիտություն, սակայն հոկտեմբերի 31-ին ոչիշխանական եռյակի հանրահավաքը չկայացավ: Առաջիկա հանրահավաքից էլ չկա որևէ տեղեկություն, թե երբ է կայանալու:
-
04.11.2014|
00:25
«Եռյակի առաջնորդների հանդիպման հետ կապված` այս պահի դրությամբ ես դեռևս հստակ տեղեկատվություն չունեմ, բայց այդ ձևաչափով հանդիպումների անցկացման հետ կապված որևէ խնդիր չկա»,- այս մասին ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
-
02.11.2014|
12:39
irates.am-ը նյույորքաբնակ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե արդյոք ոչիշխանական եռյակի գործողությունները կարո՞ղ են հանգեցնել արտահերթ ընտրությունների: Ի՞նչ կարող է տալ այսօր ոչիշխանական ուժերի պայքարը:
-
01.11.2014|
14:46
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ երկրում ձևավորված ընդդիմությունը իշխանություններին դեռևս պահանջներ չի ներկայացրել, իսկ իրենք կատարում են կառավարության ծրագիրը, որը հաստատել են իրենք: Ընդդիմության՝ իշխանափոխության պահանջը նա համարում է խոսքի ազատություն:
-
01.11.2014|
14:31
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 31-ին աշխատանքային այցով մեկնել էր ՀՀ Կոտայքի մարզ և հանդիպումներ ունեցել մարզի մի շարք ավագ և հիմնական դպրոցներում, միջին մասնագիտական կրթական հաստատություններում:
-
31.10.2014|
13:23
Արմեն Գևորգյանը, որ երկու շաբաթ առաջ հրաժարական տվեց Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնից, դարձել է բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հիմնած IDeA (Initiatives for Development of Armenia - «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») հիմնադրամի նոր ղեկավարը:
-
31.10.2014|
00:36
Խորհրդարանում սկսվել են բյուջետային քննարկումները:
Էլի մեզ հայտնի բառապաշարն է, բյուջեին փակցվող «իրատեսական» ու «սոցիալական» որակումները, թեև դրանց այլևս ուշադրություն չեն դարձնում ոչ միայն քաղաքացիները, այլև քննարկումների անմիջական մասնակից պատգամավորներն ու նախարարները:
-
31.10.2014|
00:31
Ոչիշխանական եռյակում ճգնաժամն իսկապես տեսանելի է ու, թերևս, դրանով պետք է պայմանավորել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ծավալուն հարցազրույցը zham.am կայքին: