ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 
  • Հայաստանը շատ բան ունի  սովորելու Իսրայելից

    Հայաստանը շատ բան ունի սովորելու Իսրայելից

    11.10.2013| 00:53
    Կառավարության արտահերթ նիստը, որին վարչապետն ու գերատեսչությունների ղեկավարները մասնակցեցին զինվորական համազգեստներով, տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց: Մինչդեռ «Արձագանք-2013» հրամանատարաշտաբային զորավարժությունների խնդիրն առավել քան արդիական է, չնայած հասարակությունը սովոր չէ կառավարության անդամներին տեսնելու զինվորական համազգեստով, առավել ևս` զորավարժարանում և զենքը ձեռքին: Միևնույն ժամանակ, Հայաստանը պատերազմող երկիր է, և ամեն քաղաքացի պարտավոր է պատրաստ լինել մարտական գործողությունների վերսկսմանը, իսկ կառավարող օղակները պետք է պատրաստ լինեն ստեղծված ռազմական իրադրության օպերատիվ արձագանքմանը:
  • «Չպոմիդորեցին»  ու «չձվեցին»

    «Չպոմիդորեցին» ու «չձվեցին»

    11.10.2013| 00:50
    Մեր տեղեկություններով` Զարուհի Փոստանջյանի հայտնի հարցը տարակուսանք է առաջացրել ոչ միայն հայաստանյան պատվիրակության, այդ թվում` նրա ընդդիմադիր ներկայացուցիչների մեջ. կոնկրետ Արմեն Ռուստամյանը տիկնոջն ասել է` դա ընդամենը հիստերիկության դրսևորում էր, որը զրոյացրեց ընդդիմությանը (համանման կարծիքի է եղել անգամ ՀԱԿ ներկայացուցիչը), այլև դահլիճում ներկա այլ երկրների պատգամավորները չթաքնված իրոնիկ ժպիտով են նայել ասիական մաներայով` եվրոպաներում սեփական երկրի ու նախագահի վրա «հարձակված» կնոջ ուղղությամբ:
  • Ոչ էլիտար  հարսանիք

    Ոչ էլիտար հարսանիք

    11.10.2013| 00:32
    Վերջին շրջանում իշխանական էլիտար հարսանիքների պակաս չի զգացվում, վերնախավն էլ իր ողջ շքախմբով շախուշուխ է անում: Այս շաբաթ ևս մի հարսանիք է լինելու, բայց ո՛չ էլիտար, ո՛չ էլ իշխանական: Ամուսնանում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի դուստրը:
  • ՀՅԴ-ն վերցնում է Արարատը

    ՀՅԴ-ն վերցնում է Արարատը

    10.10.2013| 16:57
    Արարատի մարզպետ է նշանակվել Արամայիս Գրիգորյանը` Էդիկ Բարսեղյանի հրաժարականից հետո, որ պաշտոնից հեռանալու պատճառ էր նշել իր տարիքը:
  • Սեֆիլյանին հետևողը Լֆիկ Սամո՞ն է եղել

    Սեֆիլյանին հետևողը Լֆիկ Սամո՞ն է եղել

    10.10.2013| 12:58
    Երեկ կեսգիշերին ` ժամը 23: 40-ից մինչև ժամը 00:10-ը Երևանի Զեյթուն թաղամասում, ուր գտնվում է Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը, BMW մակնիշի արծաթագույն ավտոմեքենան հետապնդել է նրան: Այս մասին ասվում է Նախախորհրդարանի այսօր տարածած հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ երեկ Փակ շուկայի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ Սեֆիլյանին է մոտեցել շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի ներկայացուցիչը և նրան հրավիրել առանձնազրույցի:
  • Արևմտյան երեսպաշտությո՞ւն

    Արևմտյան երեսպաշտությո՞ւն

    09.10.2013| 17:09
    Մինչև չարաբաստիկ սեպտեմբերի 3-ը, երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում իր համաձայնությունը տվեց Մաքսային միությանն անդամակցելուն, Հայաստանում հավատարմագրված արևմտյան երկրների դեսպանները ողջունում էին Հայաստանի ղեկավարության քայլերը և համոզված էին, որ ՀՀ-ն նախաստորագրելու է ԵՄ ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը:
  • Աղվան Հովսեփյանը կուսակցությո՞ւն է ստեղծում

    Աղվան Հովսեփյանը կուսակցությո՞ւն է ստեղծում

    08.10.2013| 01:05
    Չնայած նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն արդեն նոր աշխատանք ունի, նոր պարտավորություններ, սակայն, պարզվում է, նա մտածում է ևս մի ուղղությամբ:
  • Արարատի մարզպետը կփոխվի՞

    Արարատի մարզպետը կփոխվի՞

    07.10.2013| 16:51
    Հրաժարականի մտադրություն ունի Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ում աշխատանքից իր դժգոհությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել էր Ջերմուկում համայնքների հանաժողովի ժամանակ:
  • Ինչի՞ն է սպասում Հովիկ Աբրահամյանը

    Ինչի՞ն է սպասում Հովիկ Աբրահամյանը

    07.10.2013| 15:15
    Մինչ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին ուղղված հարցը տարբեր գնահատականների էր արժանանում Հայաստանում, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վկայակոչելով «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքը, հայտարարել էր նրան ԵԽԽՎ պատվիարկության անդամի կարգավաիճակից զրկելու մասին:
  • Անքննելի են ընդդիմության ուղիները

    Անքննելի են ընդդիմության ուղիները

    07.10.2013| 13:47
    Հայաստանի ընդդիմության ողջ «պերճանքն» այն է, որ հաճախ ավելի շատ շահերի համատեղություն ունի իշխանության հետ, քան գաղափարական հակասություն: Եթե ելնենք «քաղաքականության մեջ ամեն ինչ ընդունելի է» տեսությունից, կարող ենք ասել, որ իրականում սա մեղք չէ ու կարելի է ընդդիմություն լինել մասամբ` կիսով չափ, մեկ քառորդով կամ էլ երկու երրորդով, բայց բարոյական է, երբ կիսահղի վիճակդ ժողովրդին որպես անգնահատելի արժեք չես մատուցում: Հակառակ պարագայում «երեխան» կարող է ողջ չծնվել, հասարակությունն էլ այդ մեռելածին պտուղը պարզապես կթաղի այն ծնած ուժի հետ: