-
11.02.2013|
14:41
Հետաքրքիր մշակույթ է ձևավորվում նախընտրական շրջանում. բույլ-բույլ, խումբ-խումբ հավաքվում, գնում են ընտրությունների ընթացքը նշելու:
Ուրբաթ օրը «Օջախ» ռեստորանային համալիրում Հանրապետականը «հավաքի» է կանչել Կոտայքի մարզի իշխանական «աշխատավորներին»` նախընտրական պահով:
-
09.02.2013|
21:39
Հավարտ մեկօրյա հացադուլի` նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը ինքնաբացարկ ներկայացրեց ԿԸՀ: Նա հիասթափությամբ նշել է, որ մյուս թեկնածուները չեն հանել իրենց թեկնածությունը և համարում է, որ Պարույր Հայրիկյանը հազիվ թե դիմի Սահմանադրական դատարան:
-
09.02.2013|
21:35
Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը կարևորում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը՝ որպես առաջին հերթին մասնագիտական գործունեություն, որի նպատակը փաստերի հիման վրա ընտրական գործընթացների մասին մասնագիտական եզրակացություն անելն է: Ճշգրիտ և անկողմնակալ եզրակացությունը նպաստում է երկրում պատշաճ ընտրական մթնոլորտի ձևավորմանը, օգնում է մեզ վերացնել առկա թերություննեը և, ինչպես նշվում է հենց զեկույցում, հաճախ չհիմնավորված թերհավատությունն ու ընկալումները: Մյուս կողմից զեկույցի անճշտությունները կարող են բերել հակառակ ազդեցության` սերմանելով հասրակության մեջ ընտրությունների նկատմամբ անվստահության մթնոլորտ:
-
09.02.2013|
21:34
ՀՀՇ վարչությունը որոշել է փետրվարի 23-ին հրավիրել արտահերթ համագումար` ՀԱԿ կուսակցության ստեղծման նախաձեռնությանը միանալու հարցում դիրքորոշում ձևավորելու նապատակով, մինչ այդ` փետրվարի 9-21–ը կուսակցության տարածքային 40 կառույցներում կանցկացվեն ընդհանուր ժողովներ:
-
09.02.2013|
21:10
Փետրվարի 9-ին Պարույր Հայրիկյանը այցելել է 20-րդ օրը հացադուլ անող Անդրիաս Ղուկասյանին: Նախագայի երկու թեկնածուների առանձնազրույցը չի կայացել` Ղուկասյանն առաջարկել է խոսել բոլորի ներկայությամբ, Հայրիկյանը հրաժարվել է, հետո նա լրագրողներին ասել է, որ խնդրել է դադարեցնել հացադուլը և միանալ իր հայտարարությանը, որով կոչ է անում հանդես գալ միասնական թեկնածուով:
-
09.02.2013|
21:09
Նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու` Պարույր Հայրիկյանի բաց նամակով հղված կոչին Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում նամակով պատասխանել է.
-
09.02.2013|
18:40
«Այդ հարցը մեկ անգամ չէ, որ լուսաբանվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Կցանկանայի մեջբերում անել 2012 թվականի հուլիսի 13-ի վերջին հայտարարությունից, որում համանախագահները վերահաստատել են Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի բացման ծրագրերի հետ կապված դիրքորոշումը»։
-
09.02.2013|
18:35
Ընտրություններից 10 օր առաջ, ըստ ոստիկանության հաղորդագրության, Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված են 2505882 ընտրողներ:
-
09.02.2013|
18:06
Պարույր Հայրիկյանը նահագահի թեկնածուներին միավորվելու կոչ է արել՝ նշելով, որ համախմբմամբ ընտրություններում կարող են հաղթել գործող նախագահին։ Նա նաև համոզմունք է հայտնում, որ միավորված կարող են ընտրություններում 70-80 տոկոս ձայն հավաքել։ Որքանո՞վ է իրատեսական թեկնածուների միավորումը, և արդյո՞ք այդ դեպքում կկարողանան հաղթել Սերժ Սարգսյանին։
-
08.02.2013|
22:49
ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը կողմ է ՀԱԿ կուսակցության ստեղծմանը և ՀԱԿ-ի կազմում ՀՀՇ-ի ընդգրկմանը, բայց հակված չէ ՀՀՇ-ի լուծարմանը: