ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով` Ամանորի և Սուրբ ծննդյան տոների ընթացքում` 2015 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2016 թվականի հունվարի 10-ը, նախարարությունում նախատեսվում է իրականացնել հերթապահություններ` որպես պատասխանատուներ ընդգրկելով նախարարի տեղակալներին և վարչությունների պետերին:
Տեխասցի Ջորջ Փիքերինգ II-ը խմել է, զինվել և թույլ չի տվել, որ Հյուսթոնի Tomball Regional Medical Center-ի բժիշկները անջատեն որդու՝ 27-ամյա Ջորջ Փիքերինգ III-ի արհեստական շնչառության սարքը, թեպետ ուղեղը մահացած է համարվել:
ՀՀ առողջապահության նախարարությունը Առողջապահության Համաշխարհային կազմակերպության Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ անցկացրեց «Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը» խորագրով համաժողով:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում այցելել է «Նոոր» (Noor) ակնաբուժական համալիր, «Իմամ Խոմեյնի» հիվանդանոց, ինչպես նաև պատվաստանյութերի գործարան ծանոթացել բժշկական կազմակերպությունների հնարավորություններին:
«Կարծում եմ՝ կոռեկտ չի լինի, եթե ես ընդհանրացրած պատասխանեմ Ձեր հարցին։ Եթե կոնկրետ դեպք գիտեք, դա ուրիշ բան, առանձին դեպքը կարող ենք ուսումնասիրել»,- մեզ հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ:
ՀՀ առողջապահության նախարարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի ու բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի կողմից համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ժամանակ քննարկվեցին Հայաստանում Պատշաճ բաշխման գործունեության ներդրման հարցերը:
Աշխարհում ընթացող գլոբալ պրոցեսները, որոնք, առաջին հերթին, հզորների միջև գոյաբանական բնույթի մրցակցության արդյունք են, ճիշտ հասկանալու համար և, ընդհանրապես, մարդկանց գործունեությունը ճիշտ հասկանալու համար, նրանց գործողությունները, առաջին մոտավորությամբ, կարող են լինել չորս տեսակի՝ կախված նրանց նպատակների ու դրանց հասնելու մեթոդների ճիշտ ու սխալ լինելուց...