Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Շիրակի բարձրադիր գոտիներում սկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները

Շիրակի  բարձրադիր գոտիներում սկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները
17.05.2012 | 04:17

Աշոցքի (Շիրակի մարզ) տարածաշրջանի բարձրադիր գոտիներում գտնվող Մեծ և Փոքր Սեպասար, Թավշուտ, Կրասար համայնքներում սկսվել և շարունակվում են գարնան գյուղատնտեսական աշխատանքները:
Ըստ մարզի գյուղատնտեսության գծով խորհրդատու Հ. Սարգսյանի` վերոհիշյալ համայնքներում ցանքն ուշացնելը մինչև վերջերս վարելահողերից չնահանջող ձնածածկի պատճառով էր:
Հ. Սարգսյանի խոսքերով, գարնան գյուղատնտեսական հիմնական աշխատանքները մարզում կավարտվեն մայիսի երկրորդ տասնօրյակում:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ