Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Գոլառատ տուր

Գոլառատ տուր
22.05.2012 | 01:30

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության իններորդ տուրում զարմանալի գոլային ծարավով են աչքի ընկել մրցակիցներին հյուրընկալած տանտերերից երեքը. «Շիրակն» ու «Փյունիկը» չորսական անպատասխան գնդակ են ուղարկել «Արարատի» ու «Բանանցի» դարպասները: Նույնքան անգամ «Իմպուլսի» դարպասը գրավել է նաև «Միկան», սակայն սեփականը չի կարողացել պահել անառիկ: Այստեղ խաղն ավարտվել է 4:2 հաշվով:
Ընթացիկ առաջնությունում վերջապես հաղթանակի բերկրանքը ճաշակեց և հանրապետության չեմպիոն «ՈՒլիսը»` արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթելով «Գանձասարին»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5855

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ