-
05.02.2015|
12:07
Լեռնային Ղարաբաղում է ԵԿՄ պատվիրակությունը` միության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ: Նա հանդիպել է Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:
-
05.02.2015|
00:18
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անհանգստություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին շաբաթների բռնությունների կապակցությամբ, «Ամերիկայի ձայնի» հետ ունեցած բացառիկ հարցազրույցում ասել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը:
-
05.02.2015|
00:09
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ղեկավարության վրա է ընկած հունվարի 29-ին իր իսկ ծառայակիցների կողմից կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության բարոյական պատասխանատվության բեռը՝ լրագրողների հետ հանդիպմանը ասել է պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:
-
03.02.2015|
12:56
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Սոչի, որտեղ մտադիր է անցկացնել իր հանգիստը և միաժամանակ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Լուկաշենկոյի մամուլի խոսնակ Նատալյա Էյսմոնթը ասել է, որ Ռուսաստանի մարզական մայրաքաղաքում նախագահը մտադիր է ծանոթանալ բելառուսական մարզական- զբոսաշրջային բազայի զարգացման պլաններին և անցկացնել մի շարք հանդիպումներ։
-
03.02.2015|
12:27
Ծաղկաձոր քաղաքում ավարտվեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ուսանողական խորհրդի կազմակերպած երիտասարդական եռօրյա հավաքը: Հավաքը կրում էր «Հայ երաժշտության պատմության դասընթացներ խորագիրը», որին մասնակցում էր շուրջ 50 երիտասարդ:
-
03.02.2015|
01:10
Թուրքիայի նախագահի ավտոշարասյան ճանապարհին երկու ռումբ է պայթել:
-
03.02.2015|
01:01
ԼՂՀ- ում գործող «Շարժում 88» կուսակցությունը հայտարարել է, որ «խստորեն դատապարտում է հունվարի 31-ին ԼՂՀ և ՀՀ սահմանին «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթի մասնակիցների նկատմամբ կատարված բռնությունները, ազատ կամարտահայտման և մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարումները»։
-
03.02.2015|
00:59
Հունաստանի դեսպան Իոանիս Տայիսը գոհունակություն է հայտնել ԱԺ հայտարարության նախագծի կապակցությամբ, որով Հայաստանը ճանաչում և դատապարտում է 1914-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների նկատմամբ ցեղասպանությունը:
-
03.02.2015|
00:37
Ավետիսյանների ընտանիքի հետ կատարվածից դեռ ուշքի չեկած հայ հանրությունը նոր «ցնցումի» մեջ է հայտնվել` Բերձորի պռնկին տեղի ունեցածից: Ասված է` գտիր պատճառը և ոչ հետևանքը:
-
01.02.2015|
20:55
Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններ են անցկացվելու հայկական տարբեր գաղթօջախներում։ Մասնավորապես, Կալիֆորնիայի տարբեր հատվածներից ակտիվիստները 2015 թվականի ապրիլի 20-ին հավաքվելու են Սակրամենտոյի Կապիտոլիումում՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով նախանշված հիշատակի արարողությանը: