-
26.12.2014|
13:26
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում էին մարտական հերթապահության կազմակերպմանն ու ինժեներական կառույցների կատարելագործմանն ուղղված միջոցառումների մասին և 2014 թ. հեռուստամարաթոնի ընթացքի, արդյունքների ու իրականացվելիք միջոցառումների մասին հարցերը:
-
26.12.2014|
13:22
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբծննդյան Urbi et Orbi («Քաղաքին և աշխարհին») ուղերձում ՈՒկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հույս է հայտնել:
-
26.12.2014|
13:20
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը:
-
25.12.2014|
11:35
Մոսկվայում ՀՀ նախագահի կեցավայրում՝ «Արարատ Պարկ Հյաթ» հյուրանոցում, նախագահ Սերժ Սարգսյանի անունից եղել է ընդունելություն՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու գործընթացի ավարտի կապակցությամբ:
-
25.12.2014|
11:29
Մինսկում ավարտվել են Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցով կոնտակտային խմբի եռակողմ բանակցությունները: Բանակցությունների բոլոր մասնակիցները դուրս են եկել Բելառուսի ԱԳ նախարարությանը կից Ընդունելությունների տան շենքից և լքել տարածքը:
-
25.12.2014|
11:03
Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ` «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի կունենան տոնական միջոցառումներ: Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին, կենտրոնի Խանջյան սրահում կկազմակերպվի «Ամանորի և Սուրբ ծննդյան հրաշք» ավանդական ստեղծագործական ծրագիր 4-10 տարեկան երեխաների համար Ձմեռ պապի ու Ձյունանուշի մասնակցությամբ, ովքեր կօգնեն երեխաներին ստեղծելու տոնածառ և ամանորյա գուլպաներ:
-
24.12.2014|
12:54
Երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը սահադաշտում կարող են սահել ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 22:00-ն, բացառությամբ ժամը 16:00-ից 18:00-ը տևող տեխնիկական ընդմիջման:
-
24.12.2014|
12:44
«Հայաստանը վերսկսում է բանակցությունները Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրման շուրջ, որում առավելագույնս պահպանելու է Ասոցացման համաձայնագրում բանակցված բոլոր նորմերը, որ հնարավոր է և չի հակասում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը»՝ ասել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:
-
23.12.2014|
18:36
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց «Արփիմեդ» դեղագործական ընկերություն։ Այցի ընթացքում ընկերությանը պաշտոնապես հանձնվեց Պատշաճ արտադրական գործունեության` GMP հավաստագիր:
-
23.12.2014|
13:36
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցական անդամատոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը համալրեց ևս 100 երիտասարդ: