-
13.10.2014|
11:34
Պակիստանցի Մալալա Յուսաֆզայն ու հնդիկ Քայլաշ Սաթյարթին պարգևատրվել են Խաղաղության Նոբելյան մրցանակով` երեխաների կրթության և կանանց իրավունքների ոլորտում տարած գործունեության համար։
-
12.10.2014|
17:11
Երևանի 2796-ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարբեր ոլորտներում բազմամյա գործունեության և վաստակի համար մի շարք անձանց պարգևատրել է հուշամեդալներով և շնորհել կոչումներ:
-
12.10.2014|
14:49
Պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում գտնվող Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը այսօր նախագահական գրասենյակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Կոսովոյի անկախությունը չճանաչելու համար։
-
12.10.2014|
14:19
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագիրը խոչընդոտ չի լինի ԵՄ հետ հետագա հարաբերությունների կառուցման համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան:
-
12.10.2014|
12:06
Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդի, պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Դիլիջանի միջազգային դպրոցի բացման նպատակով Հայաստան ժամանած բազմաթիվ հյուրերի հետ այսօր մասնակցել է դպրոցի բացմանը:
-
12.10.2014|
12:05
Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Ն.Ս. Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարքը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների և Ասորի եկեղեցու պատվիրակության ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
-
12.10.2014|
12:03
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ:
-
12.10.2014|
11:58
Առնվազն յոթ մարդ է զոհվել Իրանի ոստիկանական ինքնաթիռի կործանումից, որը տեղի է ունցել երկրի Զահեդան քաղաքից ոչ հեռու:
-
12.10.2014|
11:43
Լիբերիայում Էբոլայով հիվանդների հետ աշխատող բուժանձնակազմը սպառնում է երկուշաբթի գործադուլ հայտարարել, եթե չլուծվի վտանգավոր աշխատանքի համար հավելավճարի հարցը:
-
12.10.2014|
11:11
Հայաստանի և ԵՏՄ-ի ընդհանուր սահման չունենալը պրոբլեմ չէ՝ գտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն: