Շվեյցարիայի նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալթերը Հարավային Կովկաս կայցելի հուլիսի 1-ին. Բուրկհալթերը կլինի Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում։ ԵԱՀԿ նախագահը պաշտոնական հանդիպումներում կքննարկի փոխհամագործակցության հարցեր և Լեռնային Ղարաբաղի խնդիրը։
ՀՀԿ 15-րդ համագումարում ՀՀԿ նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը: Նիստում ՀՀԿ գործադիր մարմնից դուրս եկավ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ դիվանագիտական աշխատանքի անցնելու պատճառով: Նա ընդգրկվեց ՀՀԿ խորհրդում: ՀՀԿ գործադիր մարմնում նրան կփոխարինի ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Ծաղկաձորում «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ի հրավիրած երկօրյա սեմինարի ժամանակ Ստեֆան Բատորիի անվան լեհական հիմնադրամի ներկայացուցիչ Յակուբ Բենեդուչակը, անդրադառնալով ուկրաինացիների պայքարին, նշեց, որ նրանք պայքարում են հանուն արժեքների:
ՈՒկրաինայի նախագահի թեկնածու, պատգամավոր Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ սեփական քաղաքական ուժ է ձևավորելու: «Այժմ չկա, սակայն կլինի»,-ասել է Պորոշենկոն՝ ի պատասխան հարցի, թե իր թիկունքին ինչ քաղաքական ուժ կա։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հաջողությունը կամ տապալումը կախված է կողմերի քաղաքական կամքից, այլ ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից որևէ մեկից՝ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը՝ պատասխանելով ադրբեջանական ԱՊԱ գործակալության հարցերին։
ՌԴ-ն ավարտել է 100 Т-90С տանկերի մատակարարումը Ադրբեջանին, և հնարավոր է նույն քանակի նոր խմբաքանակի մատակարարումը Բաքվին՝ հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Բիրյուլինը:
Երևանում տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ նվիրված Հյուսիսային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին:
Անգլիայի արքա Ռիչարդ 3-րդի՝ նոր հայտնաբերված աճյունի մնացորդները կհուղարկավորվեն Լեսթերի տաճարում՝ վճռել է Լոնդոնի Բարձր դատարանը։ Արքայի հեռավոր բարեկամները վիճում էին, որ իրենք պետք է որոշեն Ռիչարդ 3-ի աճյունի հուղարկավորման վայրը։
Երեկվա մեր հրապարակմամբ արտահայտված մտահոգությունը, որ ԱՄՆ-ը կարող է վերսկսել Իրանի դեմ հարձակումը, և պատերազմն այս դեպքում կարող է ավելի ավերիչ լինել ու մեծամասշտաբ, ընդամենը ժամերի ընթացքում նոր հիմնավորումներ ստացավ:
Բայց մինչ դրանք ներկայացնելը, նկատենք, որ «Аргументы и факты»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ ռազմական փորձագետ Յուրի Կնուտովի հայտարարությունը, ըստ որի, Միացյալ Նահանգներում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է գնալ հակամարտության սրման՝ հաղթանակի հաշվին իր վարկանիշը բարձրացնելու նպատակով, միանգամայն տրամաբանական է...